«Մի վախեցիր» հայտնի ֆիլմի սաունդրեքը տարիներ առաջ բոլորիս շուրթերին էր։ Երաժշտությունը այս հրաշք երգի գրել է Հայկոն։ Ֆիլմը պատմում էր առաջին Արցախյան կռվի մասին։ Երևի 21րդ դարի հայկական լավագույն կինոոշխատանքներից է, որտեղ կռվի ու սիրո թեման են զուգահեռ քայլում։
Եթե այս ֆիլմը արտացոլում էի իննսունականների կռվի դրվագները, ապա արդեն 2016ին մենք ունեցանք մեկ այլ ֆիլմ, որն էլ արտահայտեց տվյալ տարվա գործողությունները։ Կինոաշխատանքները վավերագրի նման վավերագրում են իրադարձությունները ու հետագայում դառնում են կենդանի պատմող լեզու սերունդների համար, որոնք կամ չեն եղել այդ ժամանակ, կամ եղել են փոքր։
«Մի վախեցիր»-ում գլխավոր դերը խաղում է Խորեն Լևոնյանը, իսկ հերոսուհուն մարմնավորում է Լուսինե Թովմասյանը։ Ֆիլմի երաժշտությունը հուզառատ է, ինչպես նաև տեքստը, որտեղ լեյտմոտիվի նման պտտվում է «մի վախեցիր» բառակապակցությունը։
Նորօրյա կռվի մեջ «մի վախեցիրի» փոխարեն հնչում է «հաղթելու ենք» լեյտմոտիվը։ Եվ չկա կասկած։