«Մի սրտի սեր»․ Արամեն նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ այն մեղեդային, գեղեցիկ երգ է

Արամեի երկրպագուներն այսօր ուրախանալու առիթ ունեն։ Նրանք կարող են վայելել իրենց կողմից անչափ սիրված երգչի նոր երգը։ Արամեն մեկ ժամ առաջ ներկայացրեց իր նոր երգի պրեմիերան։

Այդ մասին նա դեռ հայտնել էր Ամանորից առաջ և տեղեկացրել երկրպագուներին, որ շատ շուտով կներկայացնի այն։

Երգը կոչվում է «Մի սրտի սեր»։ Երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, իսկ խոսքերը պատկանում են Գրիգոր Կյոկչյանին։ Ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է։ Երգը սիրո մասին է։ Տեսահոլովակի դրագներում Արամեն  միայնակ է գործում։

«Եթե չգիտես, ես ասեմ՝ իմանաս, որ երկուսով մի սրտի սեր ենք, երկուսով մի սրտի տեր են ու առանց իրար, իմ խելո՛ք, չունենք էլ ճար»,- հնչում են  երգի բառերում։ Երգիչը երգում է սիրո այն շրջանի մասին, երբ զույգերը նեղացած են իրարից և այն ասես՝ հաշտեցման կոչ լինի։

Շրջում է աշնանային գույներով պատված փողոցներով և սիրելիի հետ հաշտեցման եզրեր փորձում գտնել։ Մեղեդային երգի պրեմիերան դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!