Անցյալ տարվա արհավիրքին զոհ գնացած մեր թանկագին երիտասարդներից մեկի՝ Ալեն Մարգարյանի մայրը մի նոր նկար է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, որ Շողեր Վարդանյան անունով մի հայուհի տղա զավակ է լույս աշխարհ բերել, որին Ալեն անունն է տվել՝ ի պատիվ Ալեն Մարգարյանի։
Շողեր Վարդանյանը, անհատական նամակով Ալենի մայրիկին՝ տիկին Նազելիին հայտնելով այդ լուրը, նաև արտահայտել է իր մեծ ցանությունը։ Շողերը ցանկանում է, որ իր որդին ոչ միայն անունով նման լինի Ալենին, այլև խելքով, կարողություններով և վարքով։
Շողեր Վարդանյանը նաև Ալենի մայրիկին է ուղարկել իր բալիկի լուսանկարները։ Ալենի կերպարն այնքան է սիրվել հանրային լայն շրջանակների կողմից, որ նրան անվանում են «Մեր բոլորի Ալեն»։
Նրա կերպարով ոգեշնչվում են շատ երիտասարդներ, նրա իմացությամբ հպարտանում են հարազատները, իսկ մայրն ամեն ինչ անում է իր անմահացած որդի հիշատակը վառ պահելու և նրա հիշատակով այլոց ապրեցնելու համար։