Էս տղերքը հինգ ճակատի դեմ են կռվում։ Թուրքիա, Ադրբեջան, վարձկան, անտարբեր աշխարհ, ներքին հակառակորդ։ Ասում է Ն․ Ծատուրյանը։ Մի մարդու մահվան համար Ամերիկան խառնվեց իրար, իսկ էստեղ ծպտունները չկա։ Եթե մենք պոզիտիով տրամադրվենք ու ուղարկենք երկինք միասնությամբ , հաստատ հաղթելու հնարավորություն կտանք։
Էս խժդժուկները, որ արդեն սկսել են իրենց մոտ թե Թուրքիայում, թե Ադրբեջանում՝ Աստծո կրակն է։ Դուխն է մեզ պահողը, էդ դուխը մեծ ուժ է։ Նախկին տխրահռչակները հասկանում են, որ եթե հաղթենք Նիկոլի ազդեցությունը մեծանալու է, իսկ այդ սեգմենտներին դա դուր չի գալիս։
Էս կռիվը առայժմ հայ-ադրբեջանական է, բայց հետո ռուս-թուրքականի կարող է դառնալ, իսկ էդ դեպքում ոչ էթնիկ երկիր Ռուսաստանի համար հազարավոր հարցեր են կարող առաջանալ։
Էրդողանը քանի տարի է ինչ ուզում անում է ու ոչ ոք չի սանձում ու դա նոր չէ, դա արդեն տարիներ է։ Իրաք, Կիպրոս, Սիրիա․․․ինչ ուզում է անում է, ծպտունները չկա։