Հերթական ցավալի իրողությունն է հայտնի դարձել․ կյանիքց հեռացել է հերթական կարգին մտավորականներից մեկը՝ Գագիկ Մանասյանը, ով տարիներ շարունակ անխոնջ ծառայել է հայ ժողովրդին ու հայկական մշակույթին։
Գագիկ Մանասյանը տարիներ շարունակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Նա 2007 թվականից մինչ վերջին տարիները եղել է Հայկական պետական ֆիլհարմոնիայի տնօրենը։ Նա ծնունդով Գառնի համայնքից է։ Ողջ կյանքի ընթացքում պատասխանատում պաշտոններ է զբաղեցրել։
Գագիկ Մանասյանը ամռանը՝ օգոստոսին կբոլորեր վաթսունյոթ տարին։ Նա բանասիրական կրթություն է ստացել, խմբագրական գործունեություն է ծավալել, եղել է Պաշտպանության նախարարի խորհրդականը մամուլի ծառայության գծով։ ժամանակին եղել է Գառնիի մշակույթի տան տնօրենը։ Գագիկ Մանասյանը երկու զավակների հայր էր։
Գագիկ Մանասյանի ցավալի վախճանի մասին ցավով ու ափսոսանքով տեղեկություն է տեղադրել հանրահայտ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։ Գագիկ Մանասյանը ժամանակին եղել է Անահիտի Մութաֆյանի դասախոսը և ամենասահարգելի ու սիրելի մարդկանցից մեկը։