Միքայել Մինասյանի միֆը

Սերժ Սարգսյանի հայտնի փեսա,դիվանագետ Միքայել Մինասյանը միշտ գտնվել և գտնվում է ուշադրության կենտրոնում։ Հատկապես վերջին շրջանում, նա հաղորդումների շարք սկսեց,որոնց մեջ կանխատեսում է ներկա կառավարության մահը։

Մինասյանը խոհանոցային ձևաչափ է ընտրել,որը հաճախ ծաղրվում է օգտատերերի կողմից,քանի որ մի փոքր անսովոր է և երբեմն զավեշտալի։ Շատերը կխոստովանեն,որ մինչ այդ հոլովակները,Միքայել Մինասյանի մասին ունեին այլ կարծիք։
Տարիներ ընթացքում նրա մասին միֆեր էին պտտվում,որ նա է կառավարում երկիրը Սերժ Սարգսյանի թիկունքում,որ նա է մտածում և կազմակերպում հանրապետական կուսակցության վարքագիծը և այլ կարևոր,քաղաքական հարցեր։

Սակայն, կարծես թե այդ միֆը ի չիք է դառնում,երբ Միքայել Մինասյանը առավոտից երեկո խոհանոցում,ինչպես ինքն է ասում բորշ է եփում։ Նա պարբերաբար ակնարկում է,որ պետք է անի սկանդալային հայտարարություններ,սակայն դեռևս դրանք չի անում։ Ո՞րն է Միքայել Մինասյանի այժմյան ակտիվության պատճառը։

Արդյո՞ք դա պայմանավորված է նրա դեմ հարուցված քրեական գործերով,թե դա փորձ է հայտ ներկաայցնելու որպես քաղաքական գործիչ,և գործելու այս անգամ ոչ թե աներոջ թիկունքում,այլ ներկայանալ սեփական անունից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!