Բուլկիներ սիրում ե թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Ներկայացնում ենք բուլկու մի բաղադրատոմս, որն ուղղակի կհիացնի ընտանիքի բոլոր անդամներին։ Բուլկու այս տեսակը չափազանց հեշտ է պատրաստել և դրա համար ձեզ նույնիսկ ջեռոց անհրաժեշտ չի լինի։ Այն պատրաստվում է թավայում։ Եթե զարմանալի է հնչում, ապա առաջարկում ենք ուղղակի հետևել մեզ։
Եվ այսպես, քաղցր, համեղ, փափուկ և բերանում հալվող բուլկիներ պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Ալյուր — 3 բաժակ 200 մլ-անոց
Ցանկացած տեսակի ջեմ (այստեղ օգտագործված է խնձորի) — 11 թ․գ․
Խմորիչ — 20 գ
Ձվի դեղնուց — 1 հ
Բուսայուղ — 3 ճ․գ․
Կարագ — 20 գ
Շաքարավազ — 100 գ
Կաթ — 20 մլ
Քրքում — 0.5 թ․գ․
Կաթի մեջ լցնել խմորիչը, լուծել, ապա միացնել շաքարավազն ու բուսայուղը, այնուհետև դեղնուցը, ապա քրքումը, որպեսզի բուլկիները գեղեցիկ գույն ունենան, լավ խառնել մինչ շաքարավազն ամողջությամբ կհալվի։ Ալյուրը լցնել և ստանալ փափուկ, էլաստիկ խմոր։ Խմորը գնդել, պատել բուսայուղով և թողնել 40 ր հանգստանա։ Խմորը բաժանել մոտ տասը մասի և այս մասերից ստանալ գնդիկներ։
Խորհուրդ է տրվում աշխատել ոչ թե ալյուրով, այլ բուսայուղով։ Ապա բացել գնդիկները, դնել մեկ գդալ ջեմը և հավաքել խինկալիի նման։ Թավայի վրա դնել յուղաթուղթ, տաքացնել և դասավորել բուլկիները։
Թավան դնել շատ ցածր կրակի վրա և թխել քսան րոպե փակ կափարիչով, այնուհետ բացել և պատել կարագով, ապա կրկին փակել և շարունակել թխել 30 ր, ապա շրջել այն, որպեսզի հակառակ կողմից նույնպես թխվի և 10 ր անց այն արդեն պատրաստ է։ Կարող եք վայելել։