«Միջազգային հանրության աչքերը նավթով փակող Բաքվի համար նման գնահատական ստանալը «սառը ցնցուղ էր»․․․»

Հայկ Ստեփանյանը գրում է․ «Վերջապես երեկ մենք ստացանք կոնկրետ գնահատական Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Դրան հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ֊ի լկտի պատասխանը Ռուսաստանին, որից պարզվեց, որ Ադրբեջանը կորցրել է իրականությունը, ինչը զարմանալի չէ։

Տարիներ շարունակ իր լկտի պահվածքի վրա միջազգային հանրության աչքերը նավթով փակող Բաքվի համար նման գնահատական ստանալը «սառը ցնցուղ էր»։ Այո, այս օրերին հայկական դիվանագիտական կորպուսի աշխատանքը երևաց և բարձր գնահատանքի է արժանի։

Սակայն մեկ բան է անել հայտարարություն և լրիվ այլ բան է իրականացնել գործողություն։ Խաղաղապահ զորախումբը ունի լծակ և մանդատ զսպելու ագրեսորին, որը փորձում է օգտվել և նոր ֆրոնտ բացել Կովկասում։ Ցույցերի, բողոքների, լացի ու մեղադրանքների փոխարեն պատրաստվել է պետք ինքնապաշտպանության։

Ոչ ոք մեր փոխարեն չի կռվելու և մեզ չի փրկելու, սրա մասին է մեզ հուշում պատմությունը։ Եթե մենք չանենք, մեր փոխարեն դա ոչ ոք չի անի։ Միայն մենք կարող ենք փրկել մեզ և մեր հայրենիքը։ Խոսքով, գրիչով, զենքով»։

Понравилась статья? Поделиться с друзьями: