Միշտ յուրահատուկ տեսքով և աչքի ընկնող Ռիհաննան՝ Նյու Յորքում, սեփական հագուստի հավաքածուի շնորհանդեսին

Ռիհաննան միշտ գեղեցիկ և օրիգինալ տեսք է ունեցել։ Նրան ժամանակին չէր խանգարում փայլել անգամ ավելորդ քաշը։

Իհարկե, բարբադոսյան գեղեցկուհին չէր կարող առանձնահատուկ տեսք չունենալ սեփական Fenty ապրանքանիշի նոր հավաքածուի շնորհանդեսին։

Ռիհաննայի հագուստի հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքում, The Webster հայտնի խանութում։ Երգչուհին ներկայացել է վարդագույն, կարճ զգեստով և աֆրիկյան հյուսքերով։ Խորը լանջաբացվածքով մետաքսե զգեստը բավականին բաց է մեջքի հատվածում։

Կերպարը համալրել են վարդագույն բոկոտիկները, ինչպես նաև աչքի ընկնող կանաչ և փիրուզագույն քարերով ականջօղերը։ Ռիհաննան չէր կարող մոռանալ նաև ապարանջանների, մատանիների, ինչպես նաև ձեռք ժամացույցի մասին։ Դե իսկ աջ ձեռքի դաջվածքն աննկատ մնալ չէր կարող։

Երգչուհու դիմահարդարումը միջոցառման ժամանակ ևս վառ է եղել։ Ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար նա օգտագործել է վարդագույն շրթներկ և մուգ մոխրագույն ստվերաներկ։

Հիշեցնենք, որ Ռիհաննան իր նորաձևության տունը ստեղծել է Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի օժանդակությամբ։

Նշենք նաև, որ աստղը կոսմետիկ միջոցներ է թողարկում՝ Fenty Beauty-ն, ինչպես նաև ներքնազգեստի Savage x Fenty սեփական հավաքածուն։ Իսկ ահա Ռիհաննայի վերջին ալբոմը թողարկվել է 2016-ին։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!