Միշա Գալուստյանի հումորային տեսահոլովակը․ տեսանյութ

Սուպեր Ժորիկը Միշայի նոր նախագիծն է, որը ռեկորդային է View-երի առումով։ Ժորիկի երգը կոչվում է «ոսկի»։ Մոդելային ցուցադրության ժամանակ Ժորիկը ժյուրի է ու աղջիկներից խենթանում է։

Երգը կատակային է ։ Ժորիկը գազարագույն կոստյումով է, բեմում բոդի բիլդինգով պարապած աղջիկներ ևս կան, որոնց մեջ է ժորիկը հայտնվում։ Ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, օպերատորը՝ Միհրան Ստեփանյանը, Կարեն Մելքումյանը մոնտաժն է արել․ երկրորդ ռեժիսորը Արման Սարգսյանն է, ռոնի օպերատորը՝ Վահե Բաբայանը, իսկ պրոդյուսերը Սուպեր ժորիկ նախագծի, Գարիկ Մարտիրոսյանն է։

32 ու կես միլիոն է դիտումը ընդամենը մեկ ամսում, իսկ դրանից առաջվա կլիպը 62 միլիոնը հատեց։

Սուպեր Ժորիկը կովկասային կոլորիտներով ստեղծած կերպար է ու քանի որ այդ տիպը ընդունված է ԱՊՀ-ում հետաբար Ժորիկը գնահատված կերպար է։ Միշան էլ որպես շնորհալի արտիստ նման կերպարներին հետաքրքիր բնավորություն է տալիս ու դարձնում սիրելի, ինչպես «ՆԱՇԱ ՌԱՇԱ»-ի կերպարներն էին, որոնց ցիտում են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!