«Մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, քարի և բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս»․ Արմեն Մուրադյանը պատմել է, թե Գյումրիում քանի երեխա լույս աշխարհ եկավ ավերիչ երկրաշարժի ժամանակ

Այսօր դեկտեմբերի  յոթն է և օրացույցում այն սևով է նշված։ 33 տարի առաջ այս օրը Սպիտակի երկրաշարժը ավերեց քաղաքներ, մարդկային կյանքեր և թողեց ավերած ընտանիքներ, հոգիներ։

Օրվա խորհուրդը պահելով՝ համացանցային արթակում շատերը կիսվեցին մտքերով, ցավակցական խոսքերով, հիշեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերին։ Առանձնացրել ենք Արմեն Մուրադյանի գրառումը, որը կյանքի շարունակության մասին է, ինչ էլ որ պատահի։

Մուրադյանը գրել է․ «Երկրաշարժից անցել է 33 տարի… Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով…

«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը: Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու:

Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի և բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!