Սեպտեմբերի 27-ին աշխարհը գլխիվայր շրջվեց հայերի համար։ Գրեթե երկու ամիս շարունակ աղոթքն առ Աստված յուրաքնչյուր հայի շուրթին էր։ Գրեթ երկու ամիս անց պшտերшզմն ավարտվեց nղբերգական կորուստներով՝ հազարավոր հերոս տղաների կորստով։Հազարավոր ընտանիքների լույսը մարեց առհավետ, հազարավոր նպատակներ ու երազանքներ հօդս ցնդեցին, հազարավոր սերեր կարոտը սրտում մնացին։
Տղաներն անմшհացան , шրյան գնով կերտեցին մեր ապագան ու հեռացան, անմшհության փառքի ճամփան ելան, հավերժության ճամփորդ դարձան։Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավետ վառ պահենք նրանց անունները և սերնդեսերունդ փոխանցեք, որ հավերժ խոսեն նրանց մասին , որ դարեր շարունակ ապրեն նրանք։
Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմшհացած հերոս Սարգսի մասին։ Սարգսյան Սարգիսը (Լևոն) ծնվել է 1987 թվականին։ Ծառայել է Հադրությում՝ խաղաղապահ զnրքերում։ Պայմանագրային զինծառայող էր: Մասնակցել է զnրավшրժությունների արտերկրում՝ Աֆղանստանում, Գերմանիայում և Լիբանանում: Զբաղվել է բազկամшրտով, մասնակցել է տարբեր մրցումների:
Ավարտել է դիպnւկահшրների դպրոցը: Արժանացել է բազում շքանշանների: Լիբանանում ստացել է 3-րդ կարգի շքանշան: Լևոնն ամուսնացած էր, ունի 10 տարեկան դուստր՝ Նատալին: Կռվի դաշտում կիրառել է բոլոր զինվորական հնարքները, կուտակած փորձը և մшրտական հմտությունները:
Մինչև վերջին շունչը, չխնայելով կյանքը հանուն հայրենիքի, արիաբար մшրտնչել է թշնшմու դեմ: Լևոնն ընկել է հոկտեմբերի 21-ին, Հադրութում: Հանգչում է Եռաբլուրում։