Նազիկ Ավդալյանը, ճիշտ է, հեռացել է մեծ սպորտից, սակայն շարունակում է հանրության կողմից մնալ սիրված և դասվում է այն ճանաչված դեմքերի շարքին, որոնց նկատմամբ մշտապես հետաքրքրություն է ցուցաբերում հասարակությունը։
Նազիկը համացանցում երբեմն-երբեմն հրապարակումներ է կատարում և հանրայնացնում գեղեցիկ լուսանկարներ։
Այս անգամ սպորտսմենուհին հանրայնացրել է իր լուսանկարները, որտեղ անչափ կանացի և նուրբ տեսք ունի։ Նազիկը լուսանկարներին գրառում է կցել, որտեղ անդրադարձել է մարդկային սխալներին։
Նա մասնավորապես գրել է․ «Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, նեռվեր ու էներգիա ծախսենք, ինքներս մեզ ներսից ուտենք մեր սխալների համար։ Եվ հետո, դա դեռ հարց է, արդյո՞ք դա սխալ էր, թե՞ հետագայում ավելի կարևոր պահերին ճիշտ կողմնորոշվելու, մարդկանց ու կյանքը ավելի լավ ճանաչելու փորձ ու հնարավորություն։
Ո՞վ չի սխալվում։ Պարզապես պետք է ի նկատի ունենալ ու չվարվել կրկին նույն կերպ, այդ դեպքում դա ոչ թե սխալ կլինի, այլ մեր ընտրությունը»։