«Մինչև հիմա 30 տարվա քարոզչության հետևանքով ազգի մեծամասնությունը դեռևս չի հասկացել ամենապարզ ճշմարտությունը»․ Լևոն Տեր-Պետրոսյանը տեսաուղերձ է հղել և խոսել կարևորի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը տեսաուղերձ է հղել։ Նա ցանկացել է որոշ հարցերով կիսվել հանրության հետ։ 1-ին նախագահն իր խոսքում նշել է, որ տարիներ շարունակ մեծամասնությունը չկարողացավ հասկանալ ճշմարտույթւոնը, որ այդքան պարզ, հասկանալի ու հասանելի է։

Ղարաբաղի հարցում Հայաստանը երբեք դաշնակից չի ունենալու։ Ընդգծել է, որ այս մասին հայտարարել է դեռ 25 տարի առաջ։ Հավելել է՝ 30 տարվա քարոզչությունը հանգեցրել է նրան, որ ազգի կեսից ավելին, այդ թվում քաղաքական շատ կուսակցություններ դեռևս դա չեն հասկացել։ Եվ նման հասկացողությունը աղետալի ավարտ կարող է ունենալ։

Դա նշանակում է՝ հայ ազգը ոչ միայն իր հին, այլև մեր օրերի, մեր ժամանակների պատմությունից դասեր չի կարողանում և չի ցանկանում վերցնել։ «Եվ եթե մի սերնդի ընթացքում կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, կդառնանաք աշխարհի համար ամենախղճահարված, ամենաարհամարհված ազգը և կընկնենք Սոմալիի, Եմենի օրը։

Ուզո՞ւմ ենք դասվել այդ երկրների շարքը․․․»,- հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը և ավարտել կարճ տեսաուղեևձը։ Տեսանյութն արագորեն տարածվել է և քննարկումների ալիք բարձրացել։

Ոմանք համաձայնել են և նախագահի առաջ քաշած դիտարկումները ճիշտ և տեղին համարել։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: