Միհրանն ու Արփին իրենց բալիկի հետ մեկնել են ամառային հանգստի։ Հանգստի համար զույգն ընտրել է արևոտ ու ջրառատ մի վայր, քանի որ, ինչպես Արփին է ասում, իրենք արևի սիրահարներ են։
Ամուսինների հրապարակած կադրերից երևում է, որ նրանց օրվա մեծ մասն անց է կենում բացօթյա՝ արևի ճառագայթների ներքո և ջրի մեջ կամ հարևանությամբ։
Միհրանն էլ, Արփին էլ հաճախ են տարբեր լուսավոր ու պայծառ կադրեր հրապարակում՝ պատմելով իրենց ամառային հանգստի մասին։
Սկզբնական շրջանում ծնողները հայտնաբերեցին, որ փոքրիկ Ռոբերտն ընդհանրապես չի սիրում ավազների վրա նստել կամ խաղալ դրանց հետ։
Փոխարենը երեխան իրեն բավականին լավ է զգում ջրի մեջ։ Մինչ այդ Արփի Գաբրիելյանը ցուցադրել էր, թե ինչպես է Ռոբերտը Երևանում սովորում ջրի մեջ շարժվել։
Արփին նաև կադրեր է տեղադրել, որտեղ երևում է, որ նա նավակով ամուսնու հետ զբոսնում է ջրի վրա։