Միհրան Ծառուկյանը երգ է նվիրել ապագա որդուն

Երգիչ,դերասան՝ Միհրան Ծառուկյանը չի թաքցնում իր երջանկությունը։ Նա և երգչուհի ու դերասանուհի՝ Արփի Գաբիրելյանը ծնողներ են դառնալու։

Վերջերս,նրանք այդ լուրով կիսվեցին հանդիսատեսի հետ՝գեղեցիկ հաղորդման շրջանակներում,սակայն Արփին հետո խոստովանեց,որ ի սկզբանե ցանկացել են գաղտնի պահեն լուրը և դրա մասին բարձրաձայնեն միայն երեխայի ծնվելուց հետո, սակայն իրենց մտերիմներից շատերը,հայտնել են այդ լուրը,հաշվի չառնելով այն փաստը,որ ապագա ծնողները ցանկանում էին այս պահին դրա մասին չհայտնել։

Արփին և Միհրանը որոշակիորեն հիասթափված են իրենց հայտնի մտերիմներից, որոնք իրենց անձնական կյանքի մասին տեղեկությունը շահարկել էին սեփական շահի համար,և հենց դա էր պատճառը,որ զույգը որոշեց պաշտոնապես հայտարարել երգչուհու կարգավիճակի մասին։ Արփին անդրադարձել  էր նաև, իր հետևորդների տգեղ մեկնաբանություններին,որտեղ փորձել էին քննադատել հղի կնոջ արտաքինը՝  իրեն անվանելով տգեղ և գեր։ Արփին ըմբռնումով էր մոտեցել չարակամ մեկնաբանություններին, նշելով,որ ամեն մարդ թող արժանանա այն երջանկությանը,որին արժանի է։

Հիշեցնենք,որ զույգը մշտապես քննարկվողներից է հայկական շոու բիզնեսում։ Նրանց միացումների և բաժանումների մասին խոսակցությունները չէին դադարում։ Զույգի ամուսնությունից հետո,խոսակցությունները էլ ավելի թեժացան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!