Արամ Վարդևանյանը, որ դատապարտող խոսքով էր հանդես եկել այսօրվա խորհրդարանական իրադարձությունների առիթով, նաև Ն․ Փաշինյանին հարց տալու հնարավորություն էր ստացել։ Նա հարցը Արցախի նախագահի ձայնագրության մասին էր։
Պարզվում է՝ Ն․ Փաշինյանն այդ ձայնագրությունից տեղյակ չէր, սակայն նա տեղյակ էր հնչեցված հանգամանքներից։ Վարչապետն ասաց, որ նաև այդ հանգամանքներով պայմանավորված է, որ ինքը ստորագրել է Նոյեմբերի պայմանագիրը։
Ա․ Վարդևանյանի մեղադրական խոսքին ի պատասխան Ն․ Փաշինյանն ասաց, որ ինքը ժողովրդական դատաստանի առաջ է կանգնել ու վերընտրվել։ Ա․ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ ժողովուրդը կարող է միայն գնահատական տալ, նա դատավճիռ կայացնելու իրավունք ու լիազորություն չունի։
Ն․ Փաշինյանը բարկացավ՝ ասելով, որ ժողովուրդն ունի այդ իրավունքը։ Ալիևի հետ միլիարդների մասին Վարդևանյանի հարցը Ն․ Փաշինյանի մոտ ժպիտ առաջացրեց և առիթ դարձավ, որ հիշեցնի Ա․ Վարդևանյանի վստահորդի միլիարդների մասին։
Ապա Ն․ Փաշինյանը այդ հարցի բացատրությունը տալու համար հրավիրեց Ա․ Վանեցյանին։ Տեսանյութը՝ կից։