Միլա Յովովիչը սպասում է երրորդ երեխային

43-ամյա Միլա Յովովիչը երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել՝ դերասանուհին սպասում է երրորդ երեխային։ Լուսանկարը, որում նկատելի է Յովովիչի կլորացած փորիկը, նա տեղադրել է Instagram-ի իր էջում։

Այժմ Միլան հղիության 13-րդ շաբաթում է։ Դերասանուհին անգամ բացատրել է, թե ինչու է մինչ այդ թաքցրել հղիությունը։

«Ես կրկին հղի եմ։ Երբ 13 շաբաթ առաջ այդ մասին իմացա, զգացմունքներս խառնվեցին։ Տարիքիս և կրկին երեխային կորցնելու վախի պատճառով ես չէի ցանկանում կապվել նրա հետ և ժամանակից շուտ հայտնել այդ մասին։ Վերջին ամսիներին ես և իմ ընտանինքն ասես ասեղներին նստած լինեինք։ Դա դյուրին չէ»,-խոստովանել է Յովովիչը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հոլիվուդյան աստղն ասել է, թե ինչպես է մի քանի տարի առաջ հարկադրված արհեստական վիժեցման դիմել հղիության 4․5 ամսականում՝ բժիշլների ցուցումների պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!