«Միլաս՝ ամենաապահով ձեռքերում»․ ո՞ւմ գրկում է Սիլվա Հակոբյանի դուստրը

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը համացանցային իր տիրույթում հաճախ է հանրայնացնում դստեր մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր։ Երգչուհու երկրպագուները անչափ սիրում են Միլայի մասնակցությամբ հրապարակումները և իրենց սերը հայտնում են մեկնաբանություններում գեղեցիկ գրառումների տեսքով։


Այս անգամ Սիլվան իր միկրոբլոգում դստեր մասնկացությամբ մի լուսանկար է հանրայնցրել, որտեղ փոքրիկը երեք զինվորների գրկում է։ Երջանիկ մայրիկը լուսանկարին գրառում է կցել․ «Միլաս՝ ամենաապահով ձեռքերում»։

Երգչուհին դստերը՝ Միլային, իր հետ տանում է ամենուր։ Վերջերս Սիլվա Հակոբյանը համերգային ծրագրով մեկնեց Ռուսաստան և ՌԴ քաղաքներում համերգային հանդիպումներ ունեցավ հայ հանդիսատեսի համար։ Երգչուհին ՌԴ-ում գտնվում էր ընտանիքով։

Նա աշխատանքը և հանգիստը համադրել էր, որտեղից էլ պարբերաբար հրապարակումներ էր անում և շարունակում կապ պահպանել հետևորդների հետ։

Փոքրիկ Միլան մշտապես մասնակցում է հետաքրքիր նկարահանումների, որի արդյունքներով մայրիկը մշտապես կիսվում է համացանցային իր հարթակում։

Ավելի վաղ երգչուհին  հարսի կերպարով լուսանկարներ էր հանրայնացրել՝ ընտանիքի չորրորդ տարելիցի կապակցությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!