Սիլվա Հակոբյանը հաճախ է իր աղջկա հետ կապված նորություններով հանրային հարթակներում ուրախանում՝ հաշվի առնելով այն մեծ սերը, որ այս ընթացքում հասցրել է վաստակել Միլան։
Մայրիկը նախ ուրախանում էր դստեր առաջին քայլերով, հետո ատամհատիկով, բոլորովին վերջերս մկրտեցին Միլային, ու այդ առիթով էր հերթական ուրախությունը, որ իր ու Միլայի երկրպագուների հետ կիսեց Սիլվան։
Հերթական նորությունը Միլայի հետ կապված այն է, որ աղջիկը արդեն սկսել է հաճախել մանկապարտեզ։ Սա ամեն մի փոքրիկի համար վճռորոշ ու էական փուլ է, որին հարմարվելը բավականին նուրբ աշխատանք է պահանջում։
Ահա Սիլվան փոքրիկ կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է Միլան ծաղկեփնջով մուտք գործում իր նոր մանկական կրթօջախ, որտեղ անցկացնելու է իր օրվա մեծ մասը։
Միլային մանկապարտեզի մուտքի մոտ սպասում էին աշխատակիցներից ու երեխաներից մի քանիսը։ Նրանք ջերմ ողջույնով են դիմավորում Միլային։ Տեսանյութը՝ կից։