Դերասանուհի Մերի Մակարյանի երկրպագուներն արդեն գիտեն, որ սիրելի դերասանուհին երկրորդ անգամ է մայրացել։ Հիշեցնենք, որ Մերին որդի է ունեցել և փոքրիկին շնորհել Հայկ անունը։
Դերասանուհին նաև դուստր ունի՝ Էլիզան։ Էլիզայի դեմքը Մերին տարիներ շարունակ խուսափում էր ցույց տալ հետևորդներին։ Մի առիթով նա նշել էր, որ դստերը ցույց չտալու որոշումը պատկանում էր ամուսնուն, սակայն երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո դերասանուհին կարծես այլևս չի խուսափում ցույց տալ երեխաներին։
Փոքրիկ Հայկին Մերին հետևորդներին ցույց տվեց ծննդյան հենց առաջին օրվանից։ Մերին շարունակում է պահպանել համացանցային ակտիվությունը և ցույց տալ ուշագրավ կադրեր և դրվագներ իր առօրյայից, ժամանցից և հանգստից։ Վերջերս նրա հարպարակումները նաև երեխաների մասնակցությամբ են։
Այս անգամ Մերին մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է Էլիզան հոգ տանում եղբորը, օգնում մայրիկին դուրս գալ զբոսանքի և այլն։
Դերասանուհի մայրիկը փոքրիկ Էլիզայով ուղղակի հպարտանում է։ Մերի Մակարյանի նոր հրապարակումը կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։