Երգիչ Արամեն բավականին սիրված երգիչներից է։ Նա մշտապես հանդես է գալիս նոր ստեղծագործություններով, որոնք հիացնում են իր հանդիսատեսին։ Արամեն նաև հրաշալի հայր է։
Երգչի գեղեցիկ ընտանիքը շատերի համար լավագույն ընտանիքի օրինակն է։ Երգիչը սոցհարթակում ակտիվություն է ցուցաբերում և հետևորդներին սիրով հաղորդակից դարձնում ոչ միայն իր աշխատանքային գործընթացին, այլև ընտանեկան գեղեցիկ և երբեմն էլ զվարճալի դրվագներին։
Արամեն երկու երեխաների հայր է։ Եվ ահա երգիչը հերթական հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ ցույց է տվել, թե ինչ ուրախ են անցնում իրենց երեկոները երեխաների հետ։
Հանրայնացված հոլովակում Արամեն նվագում է և տեղում երգ հորինում երեխաների համար։Հոլովակը բավականին զվարճալի է ստացվել և միևնույն պահին անչափ ջերմ ու գեղեցիկ։
Արամեի դուստրը ողջ ընթացքում պարում էր, այնուհետև պարին միանում է որդին։ Ընտանիքի հրաշալի ժամանցից այդ հատվածն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։