Սոֆյան և Աշոտը հրաշալի զույգ են և սիրված հանրության կողմից։ Դերասանների օրինակելի ընտանիքում մեծանում է նրանց որդին, ով մեկ տարեկան է։
Զույգը, որդուն, ով անսահման մեծ երջանկություն բերել ընտանիք, շնորհել են Միքայել անունը։ Սոֆյան սոցիալական տիրույթում մեծ ակտիվություն ունի և հետևորդներին սիրով հաղորդակից է դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին։
Դերասնուհու հրապարակումները հիմնկանում փոքրիկ Միքայելի մասնակցությամբ են։ Դերասանուհու հետևորդները ուշի ուշով հետևում են, թե ինչպես է մեծանում կապուտաչյա Միքայելը։ Նրանք ականատես եղան նրա առաջին հնչյուններին, առաջին ատամիկներին, առաջին քայլերին, իսկ այժմ էլ կարելի է լսել, թե ինչպես է սկսել խոսել փոքրիկը։
Հաճելի է լսել փոքրիկի թոթով խոսքը։ Դերասանուհի մայրիկի հրապարակումը օգտատերերին հիացրել է ոչ միայն Միքայելի խոսքը, այլև փոքրիկի անչափ մեծ նմանությունը մայրիկին զարմացրել է բոլորին։
Սոֆյա Պողոսյանի հրապարակումը և այլ մանրամասներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։