Անգլիայի Մելթոն Մուբրեյ քաղաքի բնակչուհին դպրոցական ավարտական երեկույթին ներկայացել է մոր հարսանեկան զգեստով, որը ձեռք է բերվել 20 տարի առաջ։
18-ամյա Գրեյս Ջեյսի ավարտական երեկոյի հագուստը բարակիրան զգեստ է եղել՝ ժանյակավոր վերնամասով։ Զգեստը նաև մեծ թեզանիքներով էր և աստիմետրիկ երկար կիսաշրջազգեստով։ Շրջանավարտի խոսքով՝ ինքը զգեստը գտել է մոր զգեստապահարանում և շատ լավ հասկացել, որ այն հարմար կլինի երեկույթի համար։ Բացի այդ, նա ստիպված չի լինի նոր հագուստ գնել, որն ընդամենը մեկ օր պետք է կրի։
«Մինչև ավարտական երեկոյի օրը մայրս ոչինչ չգիտեր։ Նա այնքան երջանիկ էր, երբ ինձ տեսավ այդ հագուստով։ Այդ հագուստը նրա համար մեծ նշանակություն ունի, ինչն այն յուրահատուկ է դարձնում նաև ինձ համար»,-խոստովանել է Ջեյսը։
Աղջկա խոսքով՝ նրա համադասարանցիները և ուսուցիչները հիացած են մնացել վինտաժային կերպարով և չեն կարողացել հավատալ, որ ժամանակին այդ զգեստը հագել են հարսանյաց հանդեսում։