Վլադիմիր Արզումանյանն այն տաղանդավոր անհատն է, ով 2010-ին ցույց տվեց աշխարհին, որ Հայաստանը տաղանդների երկիր է։
Երիտասարդ, տաղանդավոր երգիչը անմիջապես սիրվեց հանրության կողմից՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հանդիսատեսի։ Վլադիմիրն այսօր արդեն հասուն է և կազմել է ընտանիք։ Երգիչն արդեն հայրիկ է։
Նա ամիսներ առաջ դուստր է ունեցել, ում շնորհել է Սոֆի անունը։ Փոքրիկ Սոֆին կյանքին մեկ այլ երջանկություն է բերել և ցույց տվել մի այլ աշխարհ՝ մաքուր, անարատ և երջանիկ՝ անսահման երջանիկ։ Երջանիկ հայրիկն արդեն մի քանի հրապարակում է կատարել դստեր հետ և կիսվել հայրական իր ջերմ զգացողություններով և երջանկությամբ։
Երգչի հետևորդները նկատել են, թե որքան անուշիկ աղջիկ ունի Վլադիմիր Արզումանյանը և ջերմագին մաղթանքներով հանդես եկել։
Վարը կցված տեսանյութում կարող եք դիտել Վլադիմիր Արզումանյանի ինչպես վերջին հրապարաումները, այնպես էլ մի քանի այլ լուսանկարներ։