«Միայն Մոսկվա քաղաքում ապրում է 1մլն գրանցված հայ։ Ուշադրություն դարձրեք գրանցված բառին։ Ի դեպ․․․»

Արմինե Մելքոնյանը գրում է․ «Հետաքրքիր բան ասեմ․ Միայն Մոսկվա քաղաքում ապրում է 1մլն գրանցված հայ։ Ուշադրություն դարձրեք գրանցված բառին։ Ի դեպ շատ հայեր իրենց ծնողներին ուղղակի տանում են ՌԴ գրանցում են, որ բարձր թոշակ ստանան։

Ռուսաստանը միակ երկիրն է, որ հայերին իր պետության ներս թողելու գործընթացը չի բարդացնում։ Ռուսաստանի հայերի ուղարկած փողով այսօր հայ գյուղերը դեռ գոյատևում են։

Երբ կողքից հնչում են միանգամից ռուսի հետ հարաբերությունները խզելու վերամբարձ կոչեր, արդյո՞ք հաշվի առնում են վերոնշյալ փաստերը։ Մի տարի քովիդի պատճառով խոպանչիները չգնացին երկրի ներսում լուրջ սոցիալական խնդիր էր առաջացել։

Պետությունների հետ հարաբերություններ խզելը ձեր հարևանի հետ հարաբերություններ խզելը չի, այլ բան, որ այդ հարաբերությունների արդյունքում չպետք է ղեկավարը դառնա տվյալ երկրի ղեկավարի խամաճիկը։ Բայց դա արդեն ուրիշ թեմա է, ու քանի Նիկոլը կա, միշտ խամաճիկի տեղում է լինելու»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!