Միայն իմանաք, թե Հասմիկ Խոջյանը որտեղ է տոնել դստեր երկու ամսականը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով արդեն երկու ամիս է ինչ մայրիկ է և ապրում ու վայելում է մայր լինելու բերկրանքը, յուրօրինակ կերպով է նշանավորել և տոնել իր փոքրիկ դստրիկի երկու ամսականը։

Նա ամեն ինչում փորձում է պահպանել յուրահատկությունը։ Երեխայի երկու ամսականի առիթով Հասմիկը պիկնիկ  է կազմակերպել։ Բացօթյա պայմաններում օրն ավելի գեղեցիկ և հետաքրքիր է եղել։ Պիկնիկի համար դերասանուհու ընտանիքը այցելել էր Սաղմոսավանք։

Եվ չնայած օրը քամոտ է եղել, այն միևնույնն  է չի խանգարել վայելել դստրիի գեղեցիկ օրը, սակայն երկար չեն կարողացել մնալ։ Դե իսկ օրվա կադրերը գեղեցիկ են եղել և ուշագրավ։ Հիշեցնենք, որ դերասանուհին դստերը շնորհել է Նարէ անունը։

Նա փոքրիկին չի թաքցնում և հաճախ է նրա մասնակցությամբ հրապարակումներ կատարում և նույնիսկ ցույց տալիս փոքրիկ Նարէի դեմքը։

Ստորև բերված տեսանյութում դիտեք դերասանուհու ընտանիքի տոնական օրվա մանրամասները։

Понравилась статья? Поделиться с друзьями: