«Միայն ես կարող էի անցնել նման փորձության միջով. դժվար է այս ամենի մեջ մտնել առանց տղամարդու թիկունքի». Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանում։ Նա համացանցային հարթակում ակտիվ է և պարբերաբար ցույց է տալիս, թե որն է Մոսկվա կատարած իր այցի նպատակը։

Նա մասնակցում է դասընթացների, որի օգնությամբ կկարողանա Հայաստանում բացել ռեստորան։ Երգչուհին հայտնել է, որ ցանկությունը մեծ է ոլորտի վերաբերյալ ունենալ պատշաճ գիտելիքներ և լինել մասնագետ։

Անահիտը հայտնել է, որ դասընթացները մոտեցել են ավարտին, և նա արդեն ստացել է վկայագիրը ու նոր գիտելիքներով վերադառնում է Հայաստան։

«Դե ինչ, ռեստորանի սեփականատերեր, ո՞վ է ուզում վիճել կամ քննարկման մեջ մտնել ինձ հետ: Սա, իհարկե, կատակ է»,- գրել է Անահիտը, ապա հավելել, որ իրականում չափազանց դժվար է  մտնել այս ամենի մեջ առանց փորձի և տղամարդու թիկունքի:

«Միայն ես կարող էի անցնել նման փորձության միջով»,- ընդգծում է Անահիտը։ Նա այս գործում, սակայն, կարևորում է չկոտրվելը և խուճապի չմատնվելը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!