«Միա՛կս, կայացրածդ քո բոլոր որոշումներն Աստծով ուղեկցվեն, ցավդ տանեմ»․ Նազիկ Ավդալյանը որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Նազիկ Ավդալյանին հայրենիքում անչափ սիրում են։ Սպորտսմենուհին հայ կնոջ ուժեղ կերպար է։ Նազիկը բազմաթիվ հարցազրույցներում պատմել է դեպի սպորտն ունեցած իր մեծ սիրո մասին։

Նա այնքան էր տարված սպորտով, որ անգամ ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքները չարգելեցին գնալ երազանքի ետևից։ Վնասվածքները լուրջ էին և բժիշկներն ու մարզիչները արգելում էին նրան շարունակել գործունեությունը սպորտում։ Նազիկ Ավդալյանը չցանկացավ լսել և քննարկել այդ թեման։

Հիվանդանոցից դուրս գրվելուց և որոշակի վերականգնողական փուլ անցնելուց հետո սպորտսմենուհին վերսկսում է մարզումները և վերադառնում մեծ սպորտ։ Նազիկը երկարատև մարզումներից և մեծ ջանքերից հետո կարողանում է պատվով դուրս գալ իր հայրենիքի և աշխարհի առջև՝ զարմացնելով բոլորին։

Նազիկը կարողացավ ապացուցել, որ անկարելի ոչինչ չկա․ նա դարձավ աշխարհի չեմպիոն։ Նազիկն այսօր դադարել է զբաղվել սպորտով։ Նա ամուսնացած է և ունի մեկ որդի։

Աշխարհի չեմպիոնը որդու հետ ջերմ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Միշտ Աստծո հովանու տակ լինես, միա՛կս, և կայացրածդ քո բոլոր որոշումներն Աստծով ուղեկցվեն, ցավդ տանեմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: