«Մի՛ շարժեք մեր զայրույթը․ դա բարկություն կամ չարություն չէ, դա հուզմունքի գերագույն աստիճան է․․․»

Անմահացած հերոս Հայկի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը գրում է․ «Կառավարության անդմներ միթե՞ կարելի էր, զոհվածներիս ընտանիքների և հասրակության մեծ մասի զայրույթը շարժել էն աստրճանի, որ որոշենք հավաքվել բողոքի ձայն բարձրացնել կամ ֆլեշ մոբ անել:

Եթե խոսքը վերաբերվեր երեխաների տոնին, պսակադրության, ծնունդ կնունքի, կամ այլ մի միջոցառման, որը պիտի ազգիս մի փոքր ուրախություն պատճառեր, ես ինքս կմասնակցեի էդ գունագեղ զարդարմանը ու ժպտալով կասեի. -ՀԱՅԿՍ, ՏՂԵՐՔ ԴՈՒՔ ՉԿԱՔ, ՈՐ․․․

Անկախությու՞ն, հաստա՞տ, էդ բառը խիստ կասկածելի դարձել մեզ համար, հլը մի հատ նայեք քանի պետություննեիրց ենք կախված ( չմոռանամ հիշել նախկին տականքներին ու իրենց կնքած պայմանագրերն ու գրոշներով վաճառաճ կամ նվիրած ստրատեգիական միավորները ընդհուպ տարածքային):

Մի՛ շարժեք մեր զայրույթը․ դա բարկություն կամ չարություն չէ, դա հուզմունքի գերագույն աստիճան է, որի ցասումից երկինքն ու երկիրը կարող են խառնվել իրար: Դա մայրերի ողբն է, որ այս տարիների ընթացքում, էդքան թանկ կորուսներից հետո էս հայրենիքը դեռ անկախ չէ ու դեռևս չի կարող «Գունագեղ Անկախության Տոն» ունենալ։

Այն էլ այս տարի (հավելեմ, որ այդ գաղափարը բացարձակ մոտիվացնող չէ ազգին, էն էլ էս պարագայում քանի դեռ սահմանագծմա հարցերը վերջնականպես լուծված չեն, քանի դեռ զոհեր ենք ունենում, գերիները չեն վերաձարձվել, անհետ կորածներ ունենք) սեպտեմբերի 21 -ին, որից ընդամենը 6 օր հետո չարաբաստիկ սեպրեմբերի 27 է․ դա Ձեզ ինչ — որ բան ասո՞ւմ է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: