Մեր 12 միավորը միշտ պետք ա գնա մեր զինվորին, ով կարողանում է այնքան խաղաղություն ապահովել, որ իրենց քույրերը Եվրոպայում մեզ բոլորիս արժանապատիվ ներկայացնեն

Հայաստանում եվրատեսիլյան քննարկումներն ու քննադատությունները մշտապես երկար են տևում և ամենամյա պատմություն ունեն։ Այս անգամ ևս բացառությւոն չեղավ և գրեթե բոլորը հենց այս մասին են խոսում։

Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան այս ամենին գրում է․ «Եվրոպայում արդեն մոռացել են, որ Եվրատեսիլ է եղել, մեծ մասն անգամ երեկ տեղյակ չի եղել, որ Եվրատեսիլի օրն էր կամ որ էդպիսի բան կա ու միայն մեր կարգի երկրներում են տառապում գունագեղ, մեծ երեկույթի (հատուկ չեմ գրում երգի մրցույթի հարցերն ու մտահոգում Եվրոպայի համար..

Ժողովուրդ ջան, չեք կարողանո՞ւմ թեթև նայեք նման մրցույթներին։ Այն ինչ պետք է ստացել ենք՝ տասնյակ ու հարյուր միլիոնավոր մարդիկ տարբեր մայրցամաքներում, տարբեր տարիքի աշխարհում 2 տարի է Ռոզայի, Մալենայի, Նարեի ու Բրյունետի շնորհիվ քննարկել ու քննարկում են Հայաստանը, հիանում կայուն լավ համարներով, մրցույթներին լուրջ մոտենալով, շատերը նոր են հայտնաբերել հայալեզու երգի, հայկական մելիզմների ու մշակույթի ճոխությունը (չափազանցություն չէ՝ հատուկ նայել եմ հազարավոր ռեակցիաներ, մեկնաբանություններ, որովհետև ինձ հենց դա է հետաքրքրել)։

Մեր երիտասարդներն էլ իմացան ինչ բան է մեծ բեմը, աշխարհը, ստեղծագործելու նոր մոտիվացիա ստացան: Այս ամենը մաքսիմում մի 100 հազար դոլարով։ Աստծուց կրա՞կ եք ուզում։ Այսքան փոքր գումարով երկրի անպատկերացնելի ճոխ գովազդ։ Այնպես որ՝ ամեն ինչ ստացվել է, մեր վճարած հարկերի հաշվին մեր բալիկների կատարած համաեվրոպական ու համաշխարհայի բրենդինգը ստացված է։

Շարժվեք առաջ ու դեպի նոր նպատակներ։ Լևոն Սարդարյանը շատ ճիշտ է գրել՝ մեր 12 միավորն ու մեր ուշադրությունը վաղուց ու միշտ պետք ա գնա մեր զինվորին, բանակին, ով կարողանում է այնքան խաղաղություն ապահովել, որ իրենց քույրերը Եվրոպայում մեզ բոլորիս արժանապատիվ ու գեղեցկագույն ներկայացնեն։ Սա է կյանքի բանաձևը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: