«Մեր քայլարշավը տվել է արդյունք և մեր 3 պահանջներից 2-ն արդեն իրականացվել են»․ Մգեր Արմենիան շարունակում է քայլարշավը․ տեսանյութ

Ինչպես հայտնի է երգիչ Մհեր Արմենիան քայլարշավ է իրականացնում և այն դեռ ավարտին չի հասցրել։ Նրանք Սյունիքից շարժվել են դեպի Երևան և դեռ ճանապարհին են։

Քայլարշավը սկսել էին դեռ հոկտեմբերի ավարտին։ Մհերը պարբերաբար ուղիղ եթերով հայտնում էր թե որտեղ են հասել,  որ փուլում է քայլարշավը և ուղերձներ հղում։ Նրա տեսանյութերը լայն տարածում էին գտնում։

Տեսանյութերից մեկում էլ երգիչը հայտնել էր, որ համացանցում շատ է հանդիպում  ծաղրական մեկնաբանությունների, գրառումների և հավելել է, որ ինքն ուղղակի ուշադրություն չի դարձնում դրանց և զբաղվում է հայրենասիրական գործով։

Մգեր Արմենիան երեկ երեկոյան հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ իրեն հետևող հանրությանը հայտնել է, որ իր քայլարշավը արդյունքներ ունի, քանի որ իրենց 3 պահանջներից 2-ն արդեն կատարվել է և հավելել է, որ նրանք շարունակում են ակտիվ գործունեությունը։


Մհերի խոսքը մանրամասնորեն դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!