«Մեր ու մանուկ պատասխանեք տալու․․․» Մհեր Արմենիան կեսգիշերն անց գրառում է արել

Քաղաքական ասպարեզ մտած և որոշակի ակտիվություն դրսևորած Մհեր Արմենիան արդեն մի քանի օր շարունակաբար քայլելով շարժվում է Երևանի ուղղությամբ։

Նա պարբերաբար կապի մեջ է իր հետևորդների հետ, չնայած որ հետևորդների քանակն այնքան էլ շատ չէ։ Մհերը նաև լուսանկարներ է տեղադրում, որոնցից հասկանալի է դառնում, որ սովորական անցորդներ, Մհերին տեսնելով, կանգ են առել և լուսանկարվել նրա հետ։ Ուշ երեկոյան Մհերը ուղիղ եթերով կարևոր տեղեկություն է հայտնել այն մասին, որ իրենց այդպես էլ չի հաջողվել քաղաքապետարանից թույլտվություն ստանալ նոյեմբերի յոթին իրենց ծրագրած հանրահավաքը Հրապարակում անելու համար։

Երգիչը տեղեկացնում է, որ հանրահավաքի վայրը տեղափոխվում է Սասունցի Դավիթ արձանի մոտ գտնվող հրապարակ։ Մհերն իր եթերը լավատեսական նոտայով է ավարտում՝ հորդորելով միանալ իրեն նոյեմբերի յոթի երեկոյան։

Սակայն այդ լայվից որոշ ժամանակ անց Մհերը կտրուկ ու հանելուկային հրապարակում է արել՝ գրելով․ «Մեր ու մանուկ պատասխանեք տալու»։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: