Մեր մեջ սեր այսօր էլ կա… Յանա Դանիելյանը՝ իր և Սուրեն Փահլևանյանի բաժանման պատճառի մասին

Յանայի և Սուրենի ամուսնալուծությունը երկրպագուներին տխրեցրեց, քանզի նրանց շատ էին սիրում որպես զույգ և ընտանիք հրաշալի օրինակ էին շատերի համար, բայց պարզվում է՝ նրանք բոլորովին տարբեր պատկերացումներ ունեն կյանքի մասին և զույգը եկավ այնպիսի մի որոշման, որ յուրաքանչյուրը շարժվի իր ցանկացած, նախընտրած ուղղությամբ։

Յանան վերջին հարցազրույցի ընթացքում խոսել է իր և Սուրենի հարաբերություններից և զարմանալի հայտարարություն կատարել։

Նա նշել է՝ իրենց սերն այսօր էլ կա, այնուհետև պարզաբանել է և ասել, որ դա այնպիսի յուրահատուկ սեր է մարդ անհատի հանդեպ, որ կարողանում ես հարգել և այսօր էլ վերաբերվել այնպես ինչպիսին որ նա այսօր է՝ անկախ հանգամանքներից և հարգել նրան։

Հիշեցնենք՝ զույգը մեկ դուստր ունի, ով պահպանում է հայրիկի հետ ջերմ հարաբերություններ։ Երբեք էլ չենք իմանա, թե վաղն ինչ կլինի և կարող ենք մշտապես փոփոխվել և կյանքի մասին պատկերացումները նույնպես փոխել։

Այս մասին վարը բերված տեսանյութում, որտեղ կգտնեք զույգի արխիվային ընտանեկան լուսանկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: