Մեր հարսանիքի նկարները տարածել էին առանց մեր ցանկության․ Սիրուշոն 1-ին անգամ խոսեց իր կարևոր օրվա մասին

Նորություն չենք հայտնի, երբ ասենք, որ երգչուհի Սիրուշոն շարունակում է մնալ հայկական երգարվեստի բուռն քննարկումների կենտրոնում միշտ հայտնվող արտիստներից։

Երգչուհին թերևս իր աշխատանքային գործունեությամբ այնքան հաճախակի է հանդես գալիս նոր հրապարակումներով, որ այլևս ասես հերթ չի մնում նրա անձնական կյանքին, սակայն վերջինիս հետևորդներն այնքան ուշադիր են ցանկացած մանրուքի նկատմամբ, որ նա եթե որևէ հրապարակում չկատարի անգամ պապարացիների և որոշ հետևորդների կողմից միշտ նոր մի բան է հայտնվում նրա մասին համացանցում։

Օրերս էլ կրկին անգամ երգչուհու մայրանալու մասին թեման էր շարունակում մնալ զանգվածային լրատվամիջոցների համար թոփ թեման։

Սակայն այդ ամենին վերջինս ասես այնքան էլ ուշադրություն չի դարձրել, այլ օրերս նշել է մի իրողության մասին, որն էլ վերաբերվում է իրենց ամուսնությանը։

Երգչուհու հետևորդներից մեկն հարց էր հնչեցրել նրան իր հարսանիքի մասին, թե ինչպես է եղել և խնդրել, որպեսզի մանրամսնի ինչի մասին Սիրուշոն հայտարարել է, թե դա միակ արարողությունն է, որն իր անձնականն է և երբեք չէր ցանկանա, որպեսզի այն լուսաբանվեր, սակայն ոչ իր և ոչ էլ Լևոնի ցանկությամբ շատերն այն հասցրել էին հրապարակել։

Դրա համար էլ այժմ երգչուհու համար դա իսկապես բացասական է դիտարկվում, ինչից հետո նա շատ խնամքով է թաքցնում իրենց մասին որևէ իրողություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!