Մեր ընտանիքում այսպես է, իսկ ձե՞ր․․․ Արտյոմ Երկանյանը ընտանեկան հետաքրքիր լուսանկար է հրապարակել

Հանրահայտ լրագրող Արտյոմ Երկանյանը, որ սակավադեպ է անձնական կամ էլ ընտանեկան բնույթի հրապարակումներ անում, մի ուշագրավ լուսանկար է տեղադրել։

Լուսանկարն ունի ուշագրավ ու հետաքրքիր ասելիք, որը կարող է քննարկումների առիթ դառնալ։ Լուսանկարում ըստ հերթականության երևում են Արտյոմի կինը, տղան, աղջիկը և մայրը։

Նրանցից յուրաքանչյուրը հագել է սպիտակ բլուզ։ Բլուզների վրա ռուսերենով գրված է ուշագրավ արտահայտություն։ Արտյոմի կինը հագել է բլուզ, որի վրա գրված է, որ իր ամուսինը միշտ ճիշտ է։

Լրագրողի որդին ու դուստրը հագել են բլուզներ, որոնց վրա գրված է, որ իրենց հայրը միշտ ճիշտ է, մայրը հագել է բլուզ, որի վրա գրված է, որ իր տղան միշտ ճիշտ է։

Ընկերներից մեկի առաջարկով Արտյոմը մի լուսանկար էլ է տեղադրել, որի վրա գրված է․ «Ես միշտ ճիշտ եմ»։ Ընտանեկան լուսանկարների այս շարքը հետաքրքիր արձագանքների առիթ է դարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!