«Մեր ընտանիքի ողնաշարը կոտրվեց»․ կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է տաղանդաշատ մտավորականը

Այսօր հերթական տխուր լուրն է հանրայնացվել այն մասին, որ կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է տաղանդաշատ ու բազմաշնորհ մտավորական, գեղանկարիչ, խորն անհատականություն Հրանտ Դանիելյանը։ Նա տաղանդավոր գեղանկարիչ էր։

Այս մասին իր սոցհարթակում տեղեկացրել է Հրանտի տղան՝ Դավիթը, ով ներկայումս Կապանի քաղաքապետի այն թեկնածուն է, ում առաջադրել է քաղաքական ուժերից ՔՊ-ն։

Հայտնելով վաթսունմեկամյա հոր անժամանակ մահվան մասին՝ Դավիթ Դանիելյանը գրել է, որ հոր հեռանալով իրենց ընտանիքի ողնաշարը կոտրվել է։ Հրանտ Դանիելյանը ապրում և ստեղծագործում էր Կապանում։

 

Այնտեղ է գտնվում նաև գեղանկարչի արվեստանոցը, որտեղ նա բազմաթիվ նկարներ է կերտել՝ գույների վերածելով իր մտքերն ու ապրումները։ Դանիելյանների ընտանիքում նկարիչ է եղել նաև Հրանտ Դանիելյանի հայրը։

Նկարիչը կյանքի վերջին օրերն անց է կացրել հիվանդանոցում։ Հ․ Դանիելյանը երեք զավակների հայր էր։ Նշենք, որ Հրանտ Դանիելյանի տղաներից Արամն ու Դավիթը ևս ժառանգել են նկարչական ջիղը և նկարում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: