Երեկ անչափ ցավալի տեղեկատվություն տարածվեց․ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնադուի ընտանիքում մեծ ողբերգություն է եղել։
Մահացել է ֆուտբոլիստի նորածին որդին։ Այս մասին հանրությանը տեղեկացրել է ֆոտբոլիստը։ Նա խոր վշտով հայտնել է, որ մահացել է որդին և որ այն ծնողի ամենամեծ ցավն է։ Կրիշտիանուն նշել է, որ այս ծանր և դժվարին պահին նրան և կողակցին ուժ է տալիս դստեր ծնունդը։
Ավելի վաղ Ռոնալդուն մեծ ուրախությամբ հայտնել էր երկրպագուներին, որ սիրելին երկվորյակներ է լույս աշխարհ բերելու։ «Մեր երեխա, դու մեր հրեշտակն ես։
Մենք միշտ կսիրենք քեզ»,- գրել է նա, ապա շնորհակալ եղել բուժաձնկազմին օգնության և խնամքի համար։ Երեսունյոթամյա ֆուտբոլիստն ամուսնացած է Ջորջինա Ռոդրիգեսի հետ։
Նրանք չորս երեխաների ծնողներին են, իսկ այժմ արդեն հինգ, սակայն կարող էին լինել վեց երեխաների հայր և մայր, բայց դժբախտաբար, երկվորյակներից մեկը չապրեց։