Վարչապետ Փաշինյանը երեկվանից իր էջում հրապարակում է քաղաքացիների կոչերը՝ Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված կանոնների պահպանման վերաբերյալ: Իսկ այսօր առավոտյան վարչապետը դարձյալ մտահոգ էր. թվերը հուսադրող չեն:
Փաշինյանը ստիպված եղավ խոստովանել, որ ինքը դառնացած է ,և որ ճամփան բոլորիս շատ վատ տեղ է ուղեկցում: Վարչապետը դարձյալ շեշտեց այն փաստը, որ դեռևս կան բազում քաղաքացիներ , որոնք չեն պահպանում կանոնները, և երբ ինքը հանդիպում է այդ մարդկանց, թվում է , թե նրանց քայլերը տանում են դեպի վերակենդանացման բաժանմունք:
Փաշինյանը մեր հայրենակիցների հետ կիսեց նաև իր տեսակետը իրավիճակի պատճառների վերաբերյալ: Նա կարծում է , որ պատճառը տարիներ շարունակ այնպիսի պետական կարգի բացակայությունն է , որը մենք միշտ երազել , բայց չենք ունեցել, քանի որ մեր բոլորի պատկերացումներում պետական կարգը մեզ ազատությունից զրկելու համար է եղել միայն և այդ գիտակցումը դեռևս պահպանվում է մեր հիշողությոնա մեջ , մեր ենթագիտակցությունում:
Վարչապետի ակնկալիքն ու կոչն է, որ յուրաքանչյուրն իր կամքով ստեղծի այն նոր կարգը, որը կոչված է մեր բոլորի իրավունքների պաշտպանությանը և ոչ թե դրանցից մեզ զրկելուն: