Մեր գոյամարտն ամեն օր առավել նպատակային է դառնում։ Մենք սկսել ենք ընտելանալ նոր կռվի, 5 սերնդի կռվի, որին դեռ հարմարված չէինք։
Ռազմական միտքը աննկարագրելի հրաշալի է աշխատում։ Միտքը ռազմական անգնահատելի է այս կռվում։ Դիրքապահությունից անցանք հարձակման, որը դրական է միանշանակ։
Իրենց լոկալ հաջողությունները միշտ պսակվել են գլոբալ անհաջոություններով։ Շուշիի վերջին հաջողությունը մեր ընդգրկուն ու կազմակերպ գործողության արդյունքն էր։ Պետք է նաև ֆիկսեն, որ իրենց վարձկանները մեծ հաշվով բացի գումարից մոտիվ չունեն։ Իսկ մեր մոտիվը մեր երկիրն է։
Մենք միակուռ ջանքերով ցույց ենք տալիս, թե անվտանգության համար ինչպես է պետք կռվել։ Ի դեպ դա Եվրոպային էլ է վերաբերում, ով շատ հաճախ իր կռիվը չի տալիս։ Մեկ անգամ Թուրքերի իրենց մոտ ստացվեց հարյուր տարի առաջ, իսկ հիմա դա չի լինի, որովհետև մենք պետականություն ունենք։ Դա մեր անվտանգությունն է ու մեր երաշխիքը։