Մեր առաջ քաշած բոլոր հարցադրումները համարվեցին օրենքի ոգուն և նպատակներին չհամապատասխանող․Հրանտ Թոխատյան

Մի քանի օր է ինչ համացանցի ամենաշատ քննարվող թեման մնում է գույքահարկի օրենքը։ Բնիկների և ոչ բնիկների ակցիա-բողոքը ընդունվեց ոչ միանշանակ։

հրանտ

Թվում էր շատ օբյեկտիվ է բողոքողների պահանջը,սակայն հանրության մեծ հատվածը չհասկացան,թե ինչու՞ է պետք բողոք ներկայացնելիս տարանջատել մարդկանց։ Վահան Արծրունին,իր հարցազրույցում նշել էր, բնիկներ են քաղաքի դեմքը և պետք չէ դրանից վրդովվել։

Մարդկանց էլ հետաքրքրում էր,եթե օրինակ Դիլիջանցին Երևանի կենտրոնում տուն ունի,ի՞նչ տարբերություն նա բնիկ է,թե չէ։ Չէ որ գույքահարկի օրենքը իրեն էլ է վերաբերվում։ Բնիկների ակցիային միացած Հրանտ Թոխատյանը նույնպես վստահ է,որ բնիկ լինելը դա մշակութային երևույթ է,և չի հասկանում ինչու են սևեռվել դրա վրա։

Թոխատյանն ասել է,որ ունեցել են ԱԺ պատգամավորներից մեկի հետ քննարկում,ասել են իրենց պահանջները,սակայն հասկացել են,որ որևէ կերպ իրենց բողոքը չի ընդունվի։
Նրանց ձայնը լռեցվել է բնիկների և ոչ բնիկների թեման,որը այդքան կարևոր չէ,իսկ կարևորը գույքահարկն է,որը վնասելու է Երևան քաղաքի բնակչին։ Թոխատյանը նաև շեշտել է,որ իրենց պահանջները որակվել են,որպես օրենքին անհամապատասխան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!