Գ․ Գինոսյանը ասել է․ Հայրենիքի հանդեպ տիրության զգայությունը կարևոր է ու այն պետք է պահել։ Հիմա ոլորտները հերթով վախճանվում են։ Գինոսյանը չի տեսնում դեռ կոնկրետ գործողություններ այս թեմայով։
Նա ասում է․ Էնպես անել է պետք, հայրենատիրությունը չմեռնի, սա կարևոր հատկանիշ է։ Քովիդային թեմայի վերաբերյալ հասկացողներ չեմ տեսնում, ինքնաբավ երկիր պիտի դառնաս, սա է էս վիրուսի մեսսիջը։ Բայց մեր ատյանները դա չեն տեսնում։ Ինքնաբավությունը կարևոր է։
Մեր ամրոցները երբ պաշարել են, անցումներ են արել դեպի գետ, գետնի տակով, որ ջուր ունենան։ Հիմա էլ լիովին փակ է ու մենք պիտի նայենք այդ հմտություններին։ Ստեղծում ես քոնը ու քո երկրում օտագործում ես, սա է ճիշտ ուղին։ Հիմա տեսեք Ա․Թ․Ս․Ն-երով փաստեցինք, որ կա իմացականություն այդ գործում, բայց դա պիտի դաձնենք այնպես, որ աշխարհում հասկանան դա։
Մենք միտք-իմացականություն ունենք, մենք հարևանները չենք։ Հայաստանը նոմինալ ունակ է դառնալ ինքնաբավ լինելու, ասել է պարի մասնագետը։