«Մեր ազգի հերոսին մի նեղեք, տիկին Ռուզաննա ջան»․ Սեյրան Օհանյանի կնոջ հրապարակումը և օգտատերերի արձագանքը

Սեյրան Օհնայանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ժամանակին բավականաչափ ակտիվություն ուններ համացանցային հարթակում, այժմ հազվադեպ կարելի է հանդիպել նրա կողմից կատարվող հրապարակումների։

Այս անգամ Ռուզաննան հանրայնացրել է ամուսնու հետ լուսանկար, որտեղ այգում շախմատ են խաղում։ Օհանյանի կինը լուսանկարում երջանիկ տեսք ունի։ Լուսանկարին կից Ռուզաննան շախմատի խաղային կանոնների վերաբերյալ հումորային գրառում է կատարել։

Նա գրել է․ «Շախը ցանկացած ֆիգուրով, զինվորով արքայի վրա հարձակվելն է։ Մատի դեմ չկա ոչ մի պաշտպանություն։ Իսկ ամենաուժեղ քայլը շախմատում հարվածն է շախմատային տախտակով»։

Մեկնաբանություններում Ռուզաննայի հետևորդներից մեկը նշել է․ «Մեր ազգի հերոսին մի նեղեք, տիկին Ռուզաննա ջան»։ Բազմաթիվ օգտատերեր էլ ջերմ խոսքեր են հղել և բարեմաղթանքներով հանդես եկել։ Նշել են, որ նրանք հիանալի զույգ են և օրնակելի ընտանիք։

Իսկ ավելի վաղ կատարած հրապարակումը նույնպես ամուսնու հետ է եղել։ Լուսանկարները կարող եք տեսնել նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!