Ասատրյանների ընտանիքը շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է։ Ասատրյանները համացանցային տիրույթում ակտիվ են և հաճախ են ցույց տալիս իրենց վարած շքեղ կյանքը։
Ընտանիքի բոլոր անդամները վաղուց բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, սակայն հայրենիքի հետ կապը սերտ է։ Համացանցը նրանց հնարավորություն է տալիս հայրենակիցների հետ պահպանել կապը։
Այս անգամ Արտաշ Ասատրյանը, ով հաճախակի է հրապարակումներ կատարում, ցույց է տվել որդու՝ Գրիշա Ասատրյանի գերշքեղ մեքենան։ Նրա հրապարակման բուն նպատակը որդու նոր տեսահոլովակի պրեմիերայի մասին հայտարարելն էր, սակայն դրա հետ մեկտեղ ցույց է տվել նաև մեքենան։
Իսկ որդին հայրիկից շնորհակալություն է հայտնել, որ տարածում է նոր ստեղծագործության վերաբերյալ տեղեկատվությունը։ Օգտատերերի աչքից չի վրիպել, թե որքան նման են հայր և որդի։
Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել այս մասին մանրամասն, ինչպես նաև մի քանի այլ ընտանեկան կադրեր և դրվագներ։