Մերի Ստեփանյանը՝ ամուսնու հետ ծանոթության,իրենց տարիքային տարբերության և ամուսնու հայ չլինելու մասին

Մերի Ստեփանյանը, ով Հայաստանում առաջատար դիզայներներից մեկն է, օրերս ամուսնացավ։ Նրա հարսանեկան արաղությունը բավականին շքեղ էր կազմակերպված, որն էլ դետալ առ դետալ քննարկվեց և նույնիսկ հասցրեց քննադատվել համացանցային հարթակներում մի շարք օգտատերերի կողմից։

Շրջանառվում էին այնպիսի լուրեր, ինչպիսիք էին՝ դիզայների ամուսինը հայ չէ կամ Մերին մեծ է կողակցից և այլն։ Այս և նման հարցերի համար Մերին պատասխաններ է հնչեցրել։

Բանն այն է, որ դիզայները ինսթագրամյան տիրույթում, որտեղ հազարավոր հետևորդներ ունի, հարց ու պատասխան ձևաչափում շփվել է հետևորդների հետ։

Եվ առավել շատ շրջանառվող հարցեր տրվել են նաև այդ հարթակում։

Ամուսնուց մեծ լինելու մասին նա հայտնել է, որ նույն տարիքին են, իսկ ամուսինը հայ է, ով երբեք Հայաստանում չի ապրել, ինչպես նաև հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել իրենց ծանոթությունից։ Այս մասին մանրամասները դիտեք վարը բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!