«Մեն, Շաքեի ջրվեժին չհամարձակվեցի մոտենալ, վախեցա քեզ նույն տեղում նստած չգտնեմ ու խելագարվեմ…»․ Կարին Տոնոյանը որդու լուսանկարներն է հրապարակել և անչափ հուզիչ գրառում կատարել

Կարին Տոնոյանը, ով հայտնի անմահացած հերոս Մենուայի մայրն է, շարունակում է անփարատելի վիշտը սրտում ապրել այս աշխարում։ Աշխարհ, որտեղ որդին այլևս չկա։


Այդ անդառնալի կորուստը, կրծում ու կեղեքում է որդեկորույս մորը։ Որդուն կորցրած մայրը կասեր՝ սա ապրել չէ, գոյատևել է։ Մենուան երկու որդիների հայր էր։ Կարին Տոնոյանը սոցհարթակում հերթական լուսանկարներն  է հանրայանցրել որդու՝ Մենուայի հետ։

Այդ լուսանկարներն արված են Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում։ Արվել են երանելի ժամանակներում, երբ անհոգ են եղել և մայր ու որդի միասին։ Այս անգամ Մենուայի մայրը նրա որդիներին է տարել արշավի։


Լուսանկարին կից գրառման մեջ Տոնոյանը նշել է, որ վախեցել է մոտենալ Շաքեի ջրվեժին։ Վախեցել է մոտենալ ու տեսնել, որ որդին այնտեղ չէ։ Կարինը մասնավորապես գրել է․ «Մեն, հիմա երեխաներին առանց քեզ եմ արշավ տանում……

հուսով, որ լեռներում ու ձորերում դեռ շունչդ կգտնեմ, քամու սուլոցի մեջ ձայնդ կլսեմ…… այս անգամ Շաքեի ջրվեժին չհամարձակվեցի մոտենալ, վախեցա քեզ նույն տեղում նստած չգտնեմ ու խելագարվեմ…….»։

Понравилась статья? Поделиться с друзьями: