Մենք տանն ենք․ Վաչե Ամարյանը ցույց է տվել, թե ինչպես են դիմավորել դստերը

Երգիչ Վաչե Ամարյանն արդեն մի քանի օր է, ինչ աշխարհի ամենաերջանիկն է իր դստրիկի լույս աշխարհ գալու առիթով։ Երջանկացած հայրն արդեն մի քանի օր է, ինչ իր սոցհարթակը ողողում է դրական ու երջանիկ հրապարակումներով։

Վաչեն նոր տեսանյութ է տեղադրել իր էջում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքն իր երկու տղաների հետ դիմավորում կնոջն ու նորածին դստրիկին, ովքեր դուրս են գալիս ծննդատնից։ Ծննդատան բուժքույրը Վաչեի գիրկն է դնում նրա դստրիկին։

Իսկ Վաչեն փոքրիկ Վիկտորիայի հետ մոտենում է իր տղաներին, կռանում՝ հնարավորություն տալով երեխաներին ծանոթանալ իրենց նորածին քույրիկի հետ։ Հետո նրանց են մոտենում նրանց մյուս հարազատները՝ շնորհավորելով երրորդ զավակին լույս աշխարհ բերած մայրիկին։

Տեսանյութին զուգահեռ հնչում է դուստրերին նվիրված գեղեցիկ երգ։ Վաչեի տեղադրած այս գեղեցիկ, ընտանեկան տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: