«Մենք պարտավոր ենք Շուշին հետ բերել և պահել հավերժ»․ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը, ով ժամանակին ԱԺ-ի մաս էր կազմում, կարծիքն ու վերլուծությունները երբեմն հայտնում է հանրությանը համացանցային հարթակի միջոցով։ Նախկին պատգամավորը այժմ հանդիսանում է նախագահի խորհրդականը։

Պողոսյանն անդրադարձել է Շուշի բերդաքաղաքաքի ներկայիս կարգավիճակին և մեջբերել Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝ աշխարհը մարդակերի աշխարհ է և բարի մնալ նշանակում է հանձնվել։ Ոչ ոք մյուսի լավ ապրելը չի ցանկանում։ Բարեգործության ավան տակ ցանկանում են, որ միշտ զգաս դրա կարիքը, որպեսզի մնաս իրենց տիրապետության տակ։

Տանջանքը մարդու համար է, բոլորը տանջվելով հասնում են վերջ․ վերջի համար են տանջվում։ «Քոնը» ուրիշին երբեք մի տուր, տաս՝ տանելու են, տանելու են՝ խփելու են, խփեն՝ ուժեղանալու են և սկսեն քամահրել։

«Մենք պարտք ունենք Շուշիի և տղաների առջև։ Վրեժ ունենք։ Հանուն մեր հայրենիքի և սերունդների պարտավոր ենք բերդաքաղաքը հետ բերել ու պահել հավերժ»,- գրառումն ավարտել է Պողոսյանը։ Մի շարք օգտատերերի կողմից պաշտոնյայի գրառումը քննադատվել է։

Օգտատերեր նշել են, որ ոչ մեկի որդու կյանքի հաշվին պետք չէ պլաններ կազմել։ Անհրաժեշտ է այս ամենին քաղաքական, ճիշտ և արդար լուծում տալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: