«Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը»․ Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքը հերթական ասուլիսն է ունեցել, որ ժամանակ դաշինքի ներկայացուցիչները խոսել են իրավաբանների հետшպնդnւմների մասին։

Դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հիշեցրել է, որ Սյունիքում մի շարք քաղաքական հետшպնդnւմները, կшլանшվորումները խոսում են մեկ բանի մասին, այն է՝ այս ամենը քաղաքական տեռnր է։ Իսկ հարցին, թե կվերցնի՞ դաշինքն արդյոք մանադատները, Հակոբյանը պատասխանել է, որ այդ հարցի պատասխանը կլինի դшտավարությունից հետո։

Հիշեցնենք, որ այս պահին ՍԴ-ում քննվում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, որոնք ներկայացրել են քաղաքական չորս ուժեր։ Իսկ մանդատներն, առհասարակ, նրանք դիտարկում են որպես նոր մի գործիք, որով կարելի է պայքարել երկրում տիրող «բռնպшետությшն» դեմ։

Վահե Հակոբյանը վստահորեն նշում է,  որ կարճ ժամանակ անց Հայաստանը կվերածվի  Հյուսիսային Կորեայի նման ինչ-որ երկրի։ «Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը»,-ասաց Վահե Հակոբյանը։

Հակոբյանը նաև անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իրականացվող ճնշումներին` նշելով, որ այդ մասին ԶՊՄԿ-ն տարածելու է հայտարարություն։ Նա նաև նշեց, որ խոչընդոտվում է խտանյութի արտահանումը, որից Հայաստանը 14 օրվա մեջ կորցրել է 20 մլն ԱՄՆ դոլար։

Понравилась статья? Поделиться с друзьями: