«Մենք որպես հասարակություն, որպես հանրույթ ոչխար ենք․․․»

Լրագրող Լևոն Սարդարյանը գրում է․ «Մենք որպես հասարակություն, որպես հանրույթ ոչխար ենք։ Նեղանալ չկա, հմի՝ էդ ա։ Մենք տասնամյակներ շարունակ ազբռներին ենք ոչխար համարել՝ չընկալելով, որ երբ քանդում ենք մեր կրթական համակարգը, գիտությունը, մշակույթն ենք ռաբիսացնում (ցուցակը գրեթե անվերջ ա), մեզ վերածում են կենդանիների հոտի, որին զուտ ուտելիքի ուղղություն ա պետք մատնանշել։

Իսկ ուտելիքն ատելությունն ու զազրախոսությունն ա, որոհետև մենք՝ ելնելով մեր մակարդակից, կարծում ենք, թե մեր դիմացինը կամ կողքինն էլ ա միայն էդ ու բացառապես էդ լեզուն ընկալում։ Մենք դադարեցինք քննել պատճառները՝ կենտրոնանալով միայն ու բացառապես հետևանքների վրա։ Էդ իմաստով մենք շատ նման ենք էն ավանակին, որին ուղիղ քայլեցնելու համար մռութի դիմաց խոտի փունջ են կախում ու սա էշ-էշ գնում ա ոչ թե կողքերն աճած խոտի, այլ էդ չորացած խոտափնջի հետևից։

Կոմունիստների նման մարած աբլեգացիաները երկու օր ա տեղեկատվական տեռոր են անում՝ անասունագույն բիլբորդերով (հավերժ, փառք, Շահումյան թեմաներով) ու մենք մեզ պատեպատ ենք տալիս՝ ոչ մի վայրկյան չխորանալով, որ դա անում ա քաղաքական մի ուժ, որն ի սկզբանե ատել ա անկախության գաղափարը, մերժել ա ազգային ինքնությունը՝ քարոզելով կոսմոպոլիտիզմ, ու, ի վերջո, դա հենց էն քաղաքական ռեժիմի հետնորդն ա, որի պատճառով ու գործունեության արդյունքում մեր սահմանները մեզ համար էսքան «ոչ ձեռնտու են»։

Բայց դուք ձև արեք, որ էս սաղ խնդիրները չկան։ Ձև արեք, թե մինչև էս վերջերս սաղ տեղն էր ու «հանկարծ» նյաքմեջ էղավ։ Ձև արեք, թե դու, ես, մենք իդիոտ ենք։ Ու բոռացեք, որ մեզ ծախեցին՝ էն դեպքում, երբ պայծառ ապագայի դուռը հայ-հայ ա բացել էինք։ Կրետիններ՝ ասած Չարենցի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!